Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1002
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 176-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2020 թվականի N 176-Ա

ԱՐՍԵՆ ՌՈՒՍԼԱՆԻ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 431-րդ հոդվածի 3-րդ մասի, 9-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի  30.01.2020թ. N15 ծանուցումը լսումներին  հրավիրվելու մասին  / պատշաճ ծանուցվել է 04.02.2020թ, հիմք՝ փոստային անդորրագիր /, Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /17.02.2020թ. N14 արձանագրություն/ առաջարկը, Արսեն Յուզբաշյանի կողմից Մասիս քաղաքի Երևանյան փողոցի, գերեզմանոցի հարևանությամբ գտնվող տարածքում շինարարական աղբ թափելու համար  որոշում եմ՝

1.Արսեն Ռուսլանի Յուզբաշյանի նկատմամբ / ք.Մասիս նոր թաղ., 22/13-րդ շենք, բն 44 / նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի  չափով՝ 80.000/ութսուն  հազար/ ՀՀ դրամ:

2.Տուգանքը վճարել  Մասիսի քաղաքային համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:

3. Վարչական իրավախախտում կատարողի կողմից  տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.07 Մբ) որոշում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner