Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 216
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 334-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի և ,,ՀՀ Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2024 թվականի համախմբված բյուջեն՝

1) եկամուտների գծով՝  9 053 929 990 դրամ:
2) ծախսերի գծով՝   9 053 929 990 դրամ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2024 թվականի  բյուջեի վարչական մասը՝
1) եկամուտների գծով՝ 4 915 625 800 դրամ:
2) ծախսերի գծով՝ 4 915 625 800 դրամ, նույն թվում բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը՝ 1 061 910 900 դրամ, որից հատկացում բյուջեի ֆոնդային  մասի ծախսերին 900 000 000 դրամ:

3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝
1) մուտքերի գծով՝    4 138 304 190 դրամ:
2) ծախսերի գծով՝    4 138 304 190 դրամ:
4. Հաստատել  հատված 1-ով նախատեսված 2024 թվականի համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1:
5. Հաստատել հատված 2-ով նախատեսված 2024 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման համաձայն հավելված 2:
6. Հաստատել հատված 3-ով նախատեսված 2024 թվականի  համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3:
7. Հաստատել հատված 6-ով նախատեսված 2024 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 4:
8. Թույլատրել համայնքի ղեկավարին կատարել փոփոխություն տարվա ընթացքում հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի հոդվածների միջև մինչև 15 % -ի չափով:
9. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(925.04 Կբ) uxedz
(7.19 Մբ) himnavorum
(3.53 Մբ) havelvac 1
(2.86 Մբ) havelvac 2
(3.05 Մբ) havelvac 3
(5.81 Մբ) havelvac 4
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Արմինե Կոստանյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner