Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 519
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 88-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. Արամայիս Հարությունյան

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԸ ԵՎ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ,,ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ,, ՀՈԱԿ-ԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝

1. Մասիս քաղաքի Երիտասարդական փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի ընդհանուր օգտագործման 4.25 հա (ծածկագիր՝03-033-298-108) հողը և նույն տարածքի վրա գտնվող մարզադաշտը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել ,,Արմեն Նազարյանի անվան մարզադպրոց,, ՀՈԱԿ-ին:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին մարզական միջոցառումներ կազմակերպելու նպատակով մարզադաշտը տրամադրել վարձակալության և կնքել վարձակալական պայմանագրեր:

3. Օրական վարձավճարի չափ սահմանել 4600 դրամ:

4. Ուժը կորցրած ճանաչել 25.05.2017թ. ,,Համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրի ընդհանուր օգտագործման հողը վարձակալությամբ օգտագործման թույլտվություն տալու մասին,, թիվ 42-Ա ավագանու որոշումը:

 

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող Արամայիս Հարությունյան
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Գոհար Ղոլյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner