Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում`Մասիս քաղաքային համայնքին ավագանին որոշում է.
1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Արարատի մարզ, ք. Մասիս, 5-րդ թաղամաս 1-ին փող. թիվ 15/2 հասցեում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0,01 հա հողատարածքը /ծածկագիր` 03-003-0157-0003/ 5 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ` վագոն-տնակ տեղադրելու համար:
2.Մեկնարկային գին սահմանել 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: