Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի, 87-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Լյուդվիգ Ավագի Ավագյանը /ք.Մասիս, 3-րդ փող., տուն 44/ 26.01.2018 թ-ին ստացել է համայնքի ղեկավարի 23.01.2018 թ. N 62 ծանուցումն ու 19.01.2018 թվականի դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին /սակայն չի ներկայացել/ և ,,Գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի,, առաջարկը /20.03.2018 թ. արձանագրություն N 43/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Լյուդվիգ Ավագի Ավագյանից, հօգուտ Մասիս քաղաքային համայնքի բյուջեի՝ /օրենքով սահմանված կարգով/ բռնագանձել անշարժ գույքի հարկի գումարները՝ հողերի հարկերի գումարները /կադաստրային ծածկագիր՝ 03-003-080-015/ 44.708 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 29.980 ՀՀ դրամ, տույժը՝ 14.728 ՀՀ դրամ 900435101101 հաշվեհամարին, կադաստրային ծածկագիր՝ 03-003-080-014/ 30.973 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 20.740 ՀՀ դրամ, տույժը՝ 10.233 ՀՀ դրամ 900435101101 հաշվեհամարին,կադաստրային ծածկագիր՝ 03-003-333-006/ 63.041 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 42.280 ՀՀ դրամ, տույժը՝ 20.761 ՀՀ դրամ 900435101093 հաշվեհամարին, կադաստրային ծածկագիր՝ 03-003-079-006/ 24.821 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 16.090 ՀՀ դրամ, տույժը՝ 8.731 ՀՀ դրամ 900435101101 հաշվեհամարին :
2.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:
3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: