Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 35-րդ, 37-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով, որ անչափահաս Քնար Օսիպովայի հայրը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում /աջակցում է երեխային ֆինանսապես/, մայրը չի բնակվում երեխայի հետ չի զբաղվում նրա խնամքով և դաստիարակությամբ, ընդառաջելով Ալվարդ Օսիպովայի խնդրանքին /մտից մատյան՝ 06.07.2020թ. թիվ 824/ և հաշվի առնելով նրա բարոյական և անձնական այլ հատկանիշները, հոգաբարձուի պարտականություններ կատարելու ունակությունը, նրա ու հոգաբարձության կարիք ունեցող անձի միջև եղած հարաբերությունները, երեխայի համաձայնությունը, Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 24.07.2020թ. N17 արձանագրությունը. որոշում եմ՝
1. Անչափահաս Քնար Արմենի Օսիպովայի /ծնված՝ 29.02.2004թ., ծննդյան վկայական՝ ԱԱN422633, հայրության ճանաչման վկայական՝ ԱԱN072287,տրված ՔԿԱԳ Վեդու տարածքային բաժնի կողմից/ նկատմամբ հոգաբարձու նշանակել Ալվարդ Ռաֆիկի Օսիպովային /ծնված՝ 20.09.1974թ., նույնականացման քարտի համարը՝ 006890248, տրված՝ 08․02․2016թ. 044-ի կողմից, հաշվառված՝ ք. Մասիս 6-րդ փող., 43 տ./։