Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Վարդան Պողոսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 3-րդ թաղամաս թիվ 15/51 հասցեում գտնվող ավտոտնակը /արտաքին մակերես՝ 53.84 քմ/, պարիսպը /0,75 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,0147 հա բնակավայրերի նպատակային խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝03-003-0073-0169/ ուղղակի վաճառքով օտարել Վարդան Պողսյանին։ 2. Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 113064 /մեկ հարյուր տասերեք հազար վաթսունչորս / ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 2100 /երկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ: 3.Պարսպի համար մուծման վճարը կազմում է 3150/երեք հազար հարյուրհիսուն /ՀՀ դրամ/ 1 քմ-ի արժեքը 4200/չորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ: 4. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 432180/չորս հարյուր եռեսուներկու հազար հարյուրութսուն/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |