Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Էդիկ Գրիգորյանի կողմից ներկայացված հայտը (430385)․ որոշում եմ՝
1․Էդիկ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք,գյուղ Դարակերտ Լադոյան փողոց 6 հասցեում տալ պարսպի կառուցման նախագծման թույլտվություն։
2․Էդիկ Գրիգորյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդիկ Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: