Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով քաղաքացի Մարիամ, Գենադիկ, Անդրանիկ Բաբախանյանների, Մանյակ Թադևոսյանի և Քրիստինե Արշակյանի հայտը (31.03․2024 թվականի CPA0-0001-6293)․ որոշում եմ`
1.Մարիամ, Գենադիկ, Անդրանիկ Բաբախանյաններին, Մանյակ Թադևոսյանին և Քրիստինե Արշակյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք ք․ Մասիս 10-րդ փողոց 26 հասցեում տալ անասնաշենքի վերակառուցման և բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն։
2.Սույն որոշումն ունժի մեջ է մտնում Մարիամ, Գենադիկ, Անդրանիկ Բաբախանյաններին, Մանյակ Թադևոսյանին և Քրիստինե Արշակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: