Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող` ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս Կենտրոնական հրապարակ թիվ 21 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման, ջրային 0,10225, 0,4028 հա հողատարածքը /ծածկագիր ՝03-003-0130-0230, 03-003-0130-0051/ և ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 6-րդ թաղամաս 1-ին փողոց թիվ 73/1 հասցեում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0,02629 հա հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0023-0035/ բարեկարգման և կանաչապատման նպատակով 50 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ:
2.Մեկնարկային գին սահմանել 40.000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ: