Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 243
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3239-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 3239-Ա

ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ <<ԷԴԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ , 64-րդ  հոդվածի  8-րդ և 16-րդ մասերով , 2005 թվականի ՀՕ-199-Ն << Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 8-րդ մասով,  հիմք ընդունելով, որ Մասիս համայնքի Սայաթ նովա բնակավայրի Ակսել Բակունցի փողոց , 8 հասցեում, 03-082-0027-0017 ծածկագիրը կրող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով հողամասի վրա գտնվող շենք շինության սեփականատեր  <<ԷԴԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Կամո Ալեքսանյանի դիմումը ( մտից 18025, 29․12․2023թ), որոշում եմ․

 

1․Վերականգնել Մասիս համայնք Սայաթ նովա բնակավայրում  գտնվող, 664․1 քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինությամբ զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության,  03-082-0027-0003 ծածկագիրը կրող 0,34608հա հողամասի հողհատկացման հիմքերը (համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի) ։ Տրամադրել հասցե՝

  • Արարատի մարզ, Մասիս համայնք, Սայաթ Նովա, Ա․ Բակունցի փողոց, 8/1 արտադրամաս։

2․ Ճանաչել <<ԷԴԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  սեփականության իրավունքը հատուցման պայմանով, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող տվյալ հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագրի ներկայացման դեպքում     

3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։
 
 
 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner