Այսօր: Շաբաթ, 6 Մարտի 2021թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 68-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄասիսԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-04-40, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2021 թվականի N 68-Ա

ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 97-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջները և առաջնորդվելով Մասիս քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝

   1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից /ծածկագիր՝ 03-003-0416-ից/ սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն առանձնացնել 0,0474 հա հողատարածք, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր:

     2.Առանձնացված 0,0474 հա հողատարածքի նպատակային ու գործառնական նշանակությունը գյուղատնտեսական նշանակության վարելահողերից փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի նպատակային և գործառնական նշանակության և հասցեավորել՝

   ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 9-րդ փողոց թիվ 49 հողամաս:

   3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

0236-4-30-40, 0236-4-04-40

masis.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner