Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 317
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 25-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԵՆ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
,,ՄԱՍԻՍԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԳԵՐԵԶՄԱՆԱՏԵՂԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 02-Ի N05 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ին թիվ 1910-Ն որոշման պահանջները Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝

1․Սահմանել ,,Մասիսի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների դիմաց համայնքի բյուջե գանձվող  վճարների հետևյալ տեսակներն ու դրույքաչափերը․

ա/փաստաթղթերի ձևակերպում և գերեզմանի վկայականի տրամադրում՝ 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ,

բ/ գերեզմանափոսի փորում՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ։

2․Սահմանել գերեզմանատեղի վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի 1 քմ համար վճար՝ 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ։

3․ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2009 թվականի հունիսի 02-ի ,,,,Բնակչության հատուկ սպասարկում,, ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը հաստատելու մասին,, N05 որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Լուսինե Աստաբացյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner