Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 97-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N731-Ն, N912-Ն որոշումներով, հաշվի առնելով, որ ինքնակամ շինության հաշվառման փաստը հավաստվում է 2023A8UBHB ծածկագրով և առաջնորդվելով Մասիս համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝
1. Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման և այլ հողատեսքի հողամասերի վրա (ծածկագիր՝ 03-070-0120-0008, 0023, 0024) Վաղարշակ Նորիկի Վարդանյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունները (ընդհանուր 64․22 քմ արտաքին մակերեսով), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ճանաչել համայնքային սեփականություն, օրինական և հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, Նոր Խարբերդ, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 10/5 հողամաս:
2. Առաջարկել Վաղարշակ Նորիկի Վարդանյանին ուղղակի վաճառքով գնելու իր կողմից ինքնակամ կառուցված շինությունը և դրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,07176 հա հողամասը:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: