Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1․2․ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Եպիսկոպոս Սարոյանի 2022 թվականի օգոստոսի 11-ի գրությունը ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1․Սեփականության իրավունքով անհատույց մեկ տարվա ընթացքում տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար․
ա. ՀՀ, Արարատի մարզի, Մասիս համայնքի Արբաթ բնակավայրի 4-րդ փողոց 30 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.03653հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-017-0021-0022, սեփականության իրավունքի վկայական 20102022-03-0078/,
բ. ՀՀ, Արարատի մարզի, Մասիս համայնքի, Գեղանիստ բնակավայրի 28-րդ փողոց 3/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.07373 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-028-0018-0030, սեփականության իրավունքի վկայական 09112022-03-0049/ ,
գ. ՀՀ, Արարատի մարզի, Մասիս համայնքի, Հովտաշատ բնակավայրի Ս. Շահումյան փողոց 1-ին փակուղի 2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.25987հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-054-0024-0072, սեփականության իրավունքի վկայական 09112022-03-0091: