Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 277
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 98-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2023 թվականի N 98-Ա

ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07-Ի N 170-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին  մասի 3-րդ կետովՀայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Մասիս  համայնքի ավագանին որոշում է. 

1.Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 07-ի N 170-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.

<< ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՐԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՐԱՐԱՏ -3 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ, 16-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը, և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ -165 եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետ Ս․ Թևոնյանի գրությունը՝ /մտից ՝ 08.08.2022թ. N 2026/ ՝Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է

1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքը /Զորակ բնակավայրը/ ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունը՝ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Զորակ գյուղի 03-044-0119-0008 և 03-044-0119-0009 կադաստրային ծածկագրերով, համապատասխանաբար 0,104հա և 0,096հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողամասերի հողատեսքը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու նպատակով:

2. 03-044-0119-0008 կադաստրային ծածկագրերով հողամասի վրա՝  569.6քմ  և 03-044-0119-0009 ծածկագրով հողամասի վրա՝ 971,78քմ  մակերեսով ինքնակամ կառուցված շինությունները և  շինություններով զբաղեցված և սպասարկման համար հատկացված հողամասերը օտարել ինքնակամ շինարարություն իրականացրած քաղաքացուն՝ Համլետ Գևորգի Թադևոսյանին, 03-044-0119-0008 ծածկագրով հողամասում գտնվող ինքնակամ շինության օրինականացման համար 979712  /ինը հարյուր յոթանասունինը հազար յոթ հարյուր տասներկու/, հողամասի համար՝ 506880 /հինգ հարյուր վեց հազար ութ հարյուր ութսուն /, իսկ 03-044-0119-0009 ծածկագրով հողամասում  գտնվող ինքնակամ շինության օրինականացման համար  1671762 /մեկ միլիոն  վեց հարյուր յոթանասունմեկ հազար յոթ հարյուր վաթսուներկու/, հողամասի համար 549120 /հինգ հարյուր քառասունինը հազար հարյուր քսան/ ՀՀ դրամ  արժեքներով։

 


Կողմ -20

ԱՆՏՈՆՅԱՆ ՎԱՀԵ

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ

ԲԱԲԱՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐՏԱԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ՄԵԼԻՔ

ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ

ՈՍԿԱՆՅԱՆ ԷԼՄԻՐԱ

ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ

ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՄ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner