|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հոկտեմբերի 2022 թվականի N 192-Ա |
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 4-րդ մասով , հիմք ընդունելով Քերոբ Նահապետյանի դիմումը /մտից ՝ 23.09.2022թ. N 3926/ և այն հանգամանքը, որ Քերոբ Նահապետյանի կողմից 2012 թվականին տաս տարի ժամկետով վարձակալած Մասիս քաղաքում գտնվող 1.0հա մակերեսով, ծածկագիր՝ 03-003-0294-0011 գյուղատնտեսական վարելահող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՝ Քերոբ Նահապետյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 1.0 հա 5-րդ կարգի գյուղատնտեսական նշանակության վարելահողը /ծածկագիր՝ 03-003-0294-0011, վկայական N 12092022-03-0052/, գնման նախապատվության իրավունքով տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքով 992500/ ինը հարյուր իննսուներկու հազար հինգ հարյուր / ՀՀ դրամի չափով , ուղղակի վաճառքով օտարել Քերոբ Նահապետյանին։ |
Կողմ -18 ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՏԱԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՎԱՀԵ ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ ԲԱԲԱՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԵՍՐՈՊՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|