Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետի, ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ,,բ,, ենթակետի պահանջներով` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի ,,Արմեն Նազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, աշխատողների քանակը և կառուցվածքը` համաձայն կցված 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
3. 2018 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 28-ի ,,ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ,,Արմեն Նազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, աշխատողների քանակը, կառուցվածքը հաստատելու և Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 41-Գ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին,, թիվ 68-Ա որոշումը: