Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ,,Նվազագույն ամսական աշխատավարձի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի ,,Արմեն Նազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, աշխատողների քանակը և կառուցվածքը` համաձայն կցված 1 և 2 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի ,,ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ,,ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 121-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ,, թիվ 04-Ա որոշումը:
3. Սույն որոշման հավելված 1-ը կիրառել 2021 թվականի հունվարի 1-ից, հավելված 2-ը` 2020 թվականի սեպտեմբերի 1-ից։