|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հոկտեմբերի 2021 թվականի N 140-Ա |
ՌՈԲԵՐՏ ՄԱՂԱՔՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԵՏԱՂՅԱ ԻՐԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԵՏԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Ռոբերտ Մաղաքյանի խնդրանքին` /մտից մատյանի՝ 23.09․2021թ. թիվ 1457/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս թիվ 6/13 հասցեում Ռոբերտ Մաղաքյանին սեփականության իրավունքով պատկանող մետաղյա իրերի վերանորոգման կետի զբաղեցրած վարձակալած 0,00585 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր` 03-003-0128-0602/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Ռոբերտ Մաղաքյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 399807 /երեք հարյուր իննսունինը հազար ութ հարյուր յոթ / ՀՀ դրամ,1 քմ-ի արժեքը 6834,3 /վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք/ ՀՀ դրամ: |
Կողմ -8 ԱԲԳԱՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՎԱԴՅԱՆ ԳԱՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(326.09 Կբ)
որոշում |
|
|
|
Կարգավիճակի հիմք՝ | 2021 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 9-րդ նիստի N 149-Ա որոշում |
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|