Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջրով, հաշվի առնելով, որ Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրի 21-րդ փողոց թիվ 308 հասցեում գտնվող 03-072-0041-0196 ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման հողամասը ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ՝ հիմք ընդունելով Գագիկ Վազգենի Երզնկյանի լիազորված անձ Աշոտ Հակոբյանի դիմումը և «Մարմարաշեն» այգեգործական ընկերության նախագահի կողմից, 1978 թվականի մարտի 28-ի հաստատված ցուցակում ընդգրկված լինելու փաստը հավաստող «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության 27.06.2023 թվականին տրված Հ-7967 արխիվային տեղեկանքը, որոշում եմ՝
1․ Ճանաչել Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրի 21-րդ փողոց թիվ 304 հասցեում գտնվող, միավորի նկատմամբ Գագիկ Վազգենի Երզնկյանի սեփականության իրավունքը օրինական հատկացված 0.06 հա մակերեսով հողամասի մինչև 20%-ի 0.0120 հա հողամասի նկատմամբ։
2․ 20%-ից ավել օգտագործվող 0.01592 հա հողամասը սահմանված կարգով օտարել Գագիկ Վազգենի Երզնկյանին տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 30%-ի չափով, որը կազմում է 37830 (երեսունյոթ հազար ութ հարյուր երեսուն) ՀՀ դրամով օտարել ։
3․ Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրի 21-րդ փողոց թիվ 304 հասցեում գտնվող, 03-072-0041-0198 կադաստրային ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման 0,06 հա մակերեսով օրինական հողամասում առկա մինչև 2001 թվական մայիսի 15-ը կառուցված այգետնակի նկատմամբ վերականգնել Գագիկ Վազգենի Երզնկյանի (ծնված՝ 02.03.1959 թ․, Ղազախստանի անձնագիր՝ N 16826323 տրված՝ 14.06.2024 թ․ Ներքին Գործերի Նախարարության կողմից) գույքային իրավունքները՝ սեփականության իրավունքով։
4․ Շենք-շինության մակերեսը և հողամասի սահմանները ճշտված են որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հողամասի հատակագծով (կցվում է)։
5․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։