Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով և ընդառաջելով Համբարձում Հովհաննիսյանի խնդրանքին՝ /մտից մատյանի՝ 18.12.2017թ. թիվ 836 դիմում/, Մասիսի քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին Մասիս քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող ք. Մասիս, ն/թ Դպրոցականների փողոց , 1-ին նրբ. թիվ 27/13 հասցեում գտնվող մարզադպրոցի շենքի 1-ին հարկից 301,6 քմ տարածքը 10 տարի ժամկետով անհատույց տրամադրել Մասիս քաղաքի 8-րդ փողոցի թիվ 83 տան բնակիչ Համբարձում Հովհաննիսյանին /ծնված՝ 22.07.1990թ.,նույնականացման քարտի համարը 001642115,տրված՝ 16.04.2014թ.,044-ի կողմից / որպես մարզադպրոց օգտագործելու համար: