Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Ալվարդ Սայադյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 3-րդ թաղամաս թիվ 1/31 հասցեում գտնվող հարթակը /մակերես՝ 9,13 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,002236 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0074-0050/ ուղղակի վաճառքով օտարել Ալվարդ Սայադյանին։
2. Հարթակի համար մուծման վճարը կազմում է 17977 /տասնյոթ հազար ինը հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 1969 /մեկ հազար ինը հարյուր վաթսունինը / ՀՀ դրամ:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 99319 /իննսունինը հազար երեք հարյուր տասնինը/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 4441,8 /չորս հազար չորս հարյուր քառասունմեկ ամբողջ ութ/ ՀՀ դրամ: