|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 փետրվարի 2020 թվականի N 32-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի պահանջներով, ընդառաջելով Աշոտ Եդիգարյանի խնդրանքին՝ (մտից մատյանի 18.12.2019թ. թիվ 1550) Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Աշոտ Եդիգարյանի կողմից վարձակալած Մասիս քաղաքի Երիտասարդական փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,08 հա հողամասը /ծածկագիր՝ 03-003-0298-0033, վավերացված 28.12.2005թ. ս/մ 2273, վկայական N 0076940/ վարձակալության պայմանագրի ժամկետը չգերազանցող ժամկետով /83 տարի ժամկետով/ տարեկան 24700 /քսանչորս հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ վարձաչափով Ալիկ Ռուշանյանին ենթավարձակալությամբ հանձնելու համար: |
Կողմ -8 ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՎԱԴՅԱՆ ԳԱՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(939.75 Կբ)
որոշում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|