Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով, հաշվի առնելով ֆինանսական բաժնի պետ Նվարդ Սահակյանի զեկույցը /զեկույցը կցվում է/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 08-ի N78-Ն որոշմանը կից զեկույցի 6-րդ կետում գրառված ,,39,, թիվը փոխարինել ,,37,, թվով և որոշմանը կից հավելված 2-ի 9-րդ տողի ,,Գործառնական դասակարգում, նպատակ,, սյունյակում գրառված ,,39,, թիվը փոխարինել ,,37,, թվով։