Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և ընդառաջելով Գառնիկ Ղուկասյանի խնդրանքին /մտից մատյանի՝03.02.2020թ. թիվ 83/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս Կենտրոնական հրապարակ թիվ 21/1 հասցեով 0,00139 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0130-0196/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Գառնիկ Ղուկասի Ղուկասյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 40866 /քառասուն հազար ութ հարյուր վաթսունվեց / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: