Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Մնացական Նազարյանի խնդրանքին /մտից մատյանի՝04.09.2019թ. թիվ 997/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղամաս, թիվ 30/7-1 հասցեով 0,00051 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0135-0179/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Մնացական Նազարյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 14994 / տասչորս հազար ինը հարյուր ինսունչորս / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: