Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ Անդրանիկ Միքայելյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Արարատի մարզ, ք. Մասիս նոր թաղամաս թիվ 28/21 հասցեում գտնվող տնտեսական շինությունը /արտաքին մակերեսը՝ 30.5 քմ ներքին մակերեսը՝ 25.7 քմ/ և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.00305 հա հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0128-0473/ ուղղակի վաճառքով օտարել Արարատի մարզի Մասիս քաղաքի ն/թ 28 շենքի 37 բնակարանի բնակիչ Անդրանիկ Արամի Միքայելյանին:
2. Տնտեսական շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 128100 /հարյուր քսանութ հազար հարյուր/ /1քմ-ի արժեքը 4200 ՀՀ դրամ/ ՀՀ դրամ :
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 89670 /ութսունինը հազար վեց հարյուր յոթանասուն/ /1քմ-ի արժեքը 2940 ՀՀ դրամ/ ՀՀ դրամ :