Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Աշոտ Հարությունյանի խնդրանքին /մտից մատյանի՝05.04.2019թ. թիվ 318/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղամաս,Հերացու փողոց, թիվ 12/30 հասցեում Աշոտ Հարությունյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,0023 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0108-0093/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Աշոտ Հարությունյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 67620 /վաթսունյոթ հազար վեց հարյուր քսան / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: