Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ,,դ,, ենթակետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, Արդյունաբերական հանգույց, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 11/1 (հողի ծածկագիր` 03-003-0871-0006) հասցեով 0,00032 հա, ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, Արդյունաբերական հանգույց, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 11/2 (հողի ծածկագիր` 03-003-0871-0007) հասցեով 0,00032 հա և ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, Արդյունաբերական հանգույց, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 13/1 /հողի ծածկագիր՝ 03-003-0871-0008/ հասցեով 0,00032 հա էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային, տրանսպորտի գործառնական նշանակության հողատարածքները կառուցապատման իրավունքով արտամրցութային կարգով 50 տարի ժամկետով ,,Ինտերնեշնլ Մասիս Տաբակ,, ՍՊԸ-ին տրամադրել հոսանքի հենասյուներ տեղադրելու համար:
2. Տարեկան վարձավճար սահմանել յուրաքանչյուր միավորի համար 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ: