Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 3-րդ մասի պահանջներով Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 16-ի ,,Մասիս քաղաքային համայնքի 2013 թվականի հունիսի 14-ի N28-Ա որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ լրացում կատարելու մասին,, N02-Ա որոշման մեջ ,,Ղեկավարվելով,, բառից հետո հանել ,,,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 9-րդ մասի,, բառերն ու թվերը:
2.Որոշման մեջ գրառված ,,պահանջներով,, բառից հետո լրացնել ,, ,առաջնորդվելով Արարատի մարզպետի 12.10.2017 թվականի N1/8/1-1/6341-17 գրությամբ ,, բառերն ու թվերը: