Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Կարինե Աղաբեկյանի էլեկտրոնային դիմումը՝ (հերթական համար՝ 356172) և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435101069 հաշվեհամարին վճարվել է 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ որոշում եմ.
1.Տրամադրել կառուցապատող Կարինե Երվանդի Աղաբեկյանի կողմից ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, Նորաբաց բնակավայր, Մասիս քաղաք, Դպրոցականների փողոց, 1-ին նրբանցք 3/1 հասցեում կառուցված միահարկ սառնարանային տնտեսության երկհարկանի վարչական մասի շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարինե Աղաբեկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: