Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 28-րդ կետերի, 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ,,Նվազագույն ամսական աշխատավարձի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․
1․ Հաստատել համայնքի ղեկավարի վարձատրության չափը, Մասիսի համայնքապետարանի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն կից հավելվածի։
2․ Սահմանել և հաստատել հավելավճար․
ա/ Մասիսի համայնքապետարանում հայեցողական պաշտոններում աշխատած առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Մասիսի համայնքապետարանում աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ դրույքաչափի 0,6 տոկոսի չափով,
բ/ Մասիս համայնքապետարանում համայնքային ծառայության պաշտոններում աշխատած առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Մասիսի համայնքապետարանում աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ դրույքաչափի 0,6 տոկոսի չափով
գ/ Մասիսի համայնքապետարանի տեխնիկական սպասարկման անձնակազմում աշխատած առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Մասիսի համայնքապետարանում աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ դրույքաչափի 0,6 տոկոսի չափով։
3․ Ուժը կորցրած ճանաչել 2020 թվականի հունվարի 24-ի ,, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 09-Ի ԹԻՎ 120-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, թիվ 03-Ա որոշումը։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։