Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, ընդառաջելով Տաթևիկ Գագիկի Ամիրյանի խնդրանքին և հիմք ընդունելով հողի վարձակալ Արայիկ Նազարյանի համաձայնագիրը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Երիտասարդականների փողոց, 44 հասցեով Տաթևիկ Գագիկի Ամիրյանին պատկանող շենք շինությունների զբաղեցրած ենթավարձակալած 0,08 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0298-0078/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Տաթևիկ Գագիկի Ամիրյանին:
2. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 2352000 /երկու միլիոն երեք հարյուր հիսուներկու հազար/ ՀՀ դրամ /1քմ-ի արժեքը 2940 դրամ/: