Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 46332, ծածկագիր՝ 030704PFSETH, ծածկագիր՝ 03070GGHPTTZ/ և ընդառաջելով Արաքսի Բիլյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 10.05.2022թ. թիվ 1664/ որոշում եմ.
1.Արաքսի Վարազդատի Բիլյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը և շենք-շինությունները/ծածկագիր՝ 03-0070-0018-0038/ դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ 0,03660 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք գյուղ Նոր Խարբերդ, 22-րդ փողոց, 36 բնակելի տուն:
բ/ 0,02037 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք գյուղ Նոր Խարբերդ, 22-րդ փողոց, 36/2 շինություն:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: