Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 431-րդ հոդվածի 3-րդ մասի, 9-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 30.01.2020թ. N15 ծանուցումը լսումներին հրավիրվելու մասին / պատշաճ ծանուցվել է 04.02.2020թ, հիմք՝ փոստային անդորրագիր /, Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /17.02.2020թ. N14 արձանագրություն/ առաջարկը, Արսեն Յուզբաշյանի կողմից Մասիս քաղաքի Երևանյան փողոցի, գերեզմանոցի հարևանությամբ գտնվող տարածքում շինարարական աղբ թափելու համար որոշում եմ՝
1.Արսեն Ռուսլանի Յուզբաշյանի նկատմամբ / ք.Մասիս նոր թաղ., 22/13-րդ շենք, բն 44 / նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով՝ 80.000/ութսուն հազար/ ՀՀ դրամ:
2.Տուգանքը վճարել Մասիսի քաղաքային համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:
3. Վարչական իրավախախտում կատարողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: