Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ -241 եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի գրությունը՝ /մտից ՝ 16.08․2023թ. N 10575/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունը՝
- ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Հովտաշատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-054-0049-0025 կադաստրային ծածկագրով, 0.0503հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի:
|