Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Սուրեն Գասպարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղամաս 17/30 հասցեում գտնվող ավտոտնակը (մակերեսը՝ 17,9քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00179 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0073-0217) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Սուրեն Սամվելի Գասպարյանին:
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 35246 ( երեսունհինգ հազար երկու հարյուր քառասունվեց) ՀՀ դրամ:
3.Շինությունների զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 79509 ( յոթանասունինը հազար հինգ հարյուր ինը) ՀՀ դրամ:
4.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |