Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Կարեն Ջանվելյանի և Ժաննա Շահնազարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Նոր Խարբերդ, Բ. Հարությունյան փողոց 44/7 հասցեում Կարեն Զավենի Ջանվելյանի և Ժաննա Աշոտի Շահնազարյանի կողմից կառուցված պարիսպները (մակերեսը՝ 2,62 քմ) և սպասարկման ու պահպանման համար հատկացված 0.0035 հա բնակելի կառուցապատման հողամասը (ծածկագիր՝ 03-070-0055-0037) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Կարեն Զավենի Ջանվելյանին և Ժաննա Աշոտի Շահնազարյանին:
2.Օրինական ճանաչված շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 5159 (հինգ հազար հարյուր հիսունինը) ՀՀ դրամ:
3.Պարիսպներով զբաղեցված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 11638 (տասնմեկ հազար վեց հարյուր երեսունութ) ՀՀ դրամ:
4.Պարիսպներով զբաղեցված հողամասից ավել զբաղեցված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 11727 ( տասնմեկ հազար յոթ հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ:
5.Օրինական ճանաչված գույքը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |