Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 187-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ, ՆՈՐ ԿՅՈՒՐԻՆ, ՂՈՒԿԱՍԱՎԱՆ, ԱՐԲԱԹ, ԽԱՉՓԱՐ ԳՅՈՒՂԵՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  42-րդ կետի, ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի համաձայն, հիմք ընդունելով 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Մասիս համայնքի ղեկավարին ուղղված  ՀՀ ՏԿԵՆ  Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար Ա․ Ղազարյանի  Մասիս համայնքի Մասիս քաղաքում  և  Նոր Կյուրին, Ղուկասավան, Արբաթ, Խաչփար գյուղերում ջրամատակարարման աշխատանքների շինարարության թույլտվություն ստանալու  մասին դիմումը, և Մասիս համայնքի ղեկավարի  պարտականությունները կատարող  Ն․ Հակոբյանի տեղական տուրքի արտոնություն տրամադրելու առաջարկությունը՝  Հայաստանի Հանրապետության  Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեին  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքում  և  Նոր Կյուրին, Ղուկասավան, Արբաթ, Խաչփար գյուղերում խմելու ջրի ջրամատակարարման աշխատանքների շինարարության թույլտվության համար սահմանել արտոնություն՝   տուրքը  չգանձել: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Լուսինե Աստաբացյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner