Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Ալվարդ Հովհաննիսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղամաս7/26 հասցեում գտնվող ավտոտնակը (մակերեսը՝ 67,4քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00674 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0073-0020) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Ալվարդ Արտավազդի Հովհաննիսյանին:
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 132711 (մեկ հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր տասնմեկ) ՀՀ դրամ:
3.Շինությունների զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 299378 (երկու հարյուր իննսունինը հազար երեք հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ:
4.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |