Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Մերի Ենգոյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Հրանտ Վարդանյան փողոց թիվ 10/10 հասցեում գտնվող ավտոտնակը /արտաքին մակերես՝ 29.5 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,01035 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0424-0066/ ուղղակի վաճառքով օտարել Մերի Ենգոյանին։ 2. Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 35666 /երեսունհինգ հազար վեց հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ 1քմ-ի արժեքը 1209 /մեկ հազար երկու հարյուր ինը/ ՀՀ դրամ: 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1263735/ մեկ միլիոն երկու հարյուր վաթսուներեք հազար յոթ հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ 1 քմ-ի արժեքը 1221 / մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ: |