Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Կարապետ Մելքոմյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս թիվ 25/52 հասցեում գտնվող ավտոտնակը /մակերես՝ 31,8 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00318 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0135-0211/ ուղղակի վաճառքով օտարել Կարապետ Մելքոմյանին։ 2. Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 62614 /վաթսուներկու հազար վեց հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 1969 /մեկ հազար ինը հարյուր վաթսունինը / ՀՀ դրամ: 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 141250 /մեկ հարյուր քառասունմեկ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 4441,8 /չորս հազար չորս հարյուր քառասունմեկ ամբողջ ութ/ ՀՀ դրամ: |