Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջով Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 10-ի ,,Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 28-ի թիվ 61-Ա-71-Ա որոշումներում լրացում կատարելու մասին,, N97-Ա որոշման մեջ գրառված
,,10.«ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ,,Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնական դրույքաչափերը, աշխատողների քանակը, կառուցվածքը հաստատելու և Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 41-Բ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին,, թիվ 70-Ա ,
11.«ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի համայնքային ենթակայության ,,Կենտրոնական գրադարան,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, աշխատողների քանակը, կառուցվածքը հաստատելու և Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 41-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին,, թիվ 71-Ա,,բառերն ու թվերը հանել:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2018 թվականի սեպտեմբերի 1-ին: |