Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով Անդրուշ Սարգսյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 23․06․.2021թ. N 931/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1.Անդրուշ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական վարելահողի՝ 1,0 հա հողամասի /ծածկագիր՝ 03-003-0292-0005/ ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |