,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 19-ի N 143-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ. ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշումների համաձայն Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքի 3-րդ փողոցի թիվ 31 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող /ծածկագիր՝ 03-003-0118-0007, վկայական N 2225293/ հողամասից 20 քմ /համաձայն հատակագծի/ հաղատարածքը տրամադրել վարձակալությամբ 9 տարի ժամկետով տաղավար տեղադրելու համար: |