Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Մելիք Դմիտրիի Նազարյանի խնդրանքին` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս Երիտասարդական փող. թիվ 46 հասցեով՝ Մելիք Դմիտրիի Նազարյանին պատկանող շենք-շինությունների զբաղեցրած վարձակալած 0,08 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0298-0018/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Մելիք Դմիտրիի Նազարյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 2352000 /երկու միլիոն երեք հարյուր հիսուներկու հազար/ ՀՀ դրամ /1քմ-ի արժեքը 2940 ՀՀ դրամ/: |