Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով 2018 թվականի բյուջեի 9 ամսվա կատարման վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումը (հաղորդումը կցվում է)՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Ընդունել ի գիտություն Մասիս քաղաքային համայնքի 2018 թվականի բյուջեի 9 ամսվա արդյունքների կատարման վերաբերյալ հաղորդումը՝ ա/ եկամուտների կատարման գծով՝ համաձայն հավելված 1-ի: բ/ ծախսերի կատարման գծով՝ համաձայն հավելված 2-ի: |