Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ,,Նվազագույն ամսական աշխատավարձի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի, պահանջներով` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել ,,ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն կցված 1 և 2 հավելվածների: 2․ ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի ,,,,ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N122-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 05-Ա որոշումը: 3․ Սույն որոշման հավելված 1-ը կիրառել 2021 թվականի հունվարի 1-ից, հավելված 2-ը` 2020 թվականի սեպտեմբերի 1-ից։ |