Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող` ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս Դպրոցականների փողոց թիվ 1/11 հասցեում գտնվող / ծածկագիր՝ 03-003-0137-0472/ բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.02211 հա հողատարածքը 50 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ: 2.Մեկնարկային գին սահմանել 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ: |